Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը և Սոֆիայի Արևելյան լեզուների և մշակույթի կենտրոնը հուշագիր են ստորագրել

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը և Սոֆիայի Արևելյան լեզուների և մշակույթի 
կենտրոնը հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում փետրվարի 27-ին տեղի է ունեցել դեսպանության և Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկիի անվան համալսարանի Արևելյան լեզուների և մշակույթի կենտրոնի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնի կազմում 1995թ.-ից գործում է «Հայագիտություն և կովկասագիտություն» ուղղությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համագործակցության հուշագիրը ներառում է փոխգործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես, հայագիտության տարածումն ու զարգացումը, իրականացվելիք համատեղ միջոցառումները, տեղեկատվության փոխանակումը, կենտրոնում դեսպանության օժանդակությամբ դասախոսությունների, ինչպես նաև դեսպանատանը կենտրոնի ուսանողների պրակտիկայի կազմակերպումը:

Դեսպանությունը Կենտրոնին աջակցություն կցուցաբերի նաև հայագիտության, հայոց լեզվի ու գրականության, պատմության, մշակույթի, վերաբերյալ գիտական և տեղեկատվական գրականություն տրամադրելու գործում:

Ստորագրության արարողությանը նախորդել է Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի զրույցը Կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ֆեդոտովի և կենտրոնի դասախոսների միջև: Դեսպան Սհոյանը նշել է, որ փոխըմբռնման հուշագիրն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի համագործակցության խորացման համար: Դեսպանը մեծապես կարևորել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի և Սումգայիթի ողբերգական դեպքերի 27-րդ տարելիցի նախաշեմին հավաստի տեղեկատվության տարածումը ուսանողության շրջանում և պատմական անհերքելի փաստերի աղավաղման անթույլատրելիությունը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]