Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընկերուհուն դանակահարած անձը ձերբակալվել է

Ընկերուհուն դանակահարած անձը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բնակչուհի Շախբազյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում ՀՀ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

2015թ. փետրվարի 18-ին՝ ժամը 00:40-ին, «Արմենիա» ՀԲ կենտրոնից ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Շախբազյանը թիկունքային շրջանի ծակած կտրած թափանցող վերքով բժշկական օգնության է տեղափոխվել նշված բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ստեղծվել է քննչական խումբ։

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, և նույն օրը Շախբազյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը՝ ՀՀ քաղաքացի Հ.Ներսիսյանը։ 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ փետրվարի 19-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

Նկատի ունենալով, որ քրեական գործով մեղադրյալը հանդիսանում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսքգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով՝ քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության՝ նախաքննությունը շարունակելու։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am