Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը վերապատրաստման դասըթնաց է անցկացնում երիտասարդ ՀՀԿ-ականների համար

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը վերապատրաստման դասըթնաց է 
անցկացնում երիտասարդ ՀՀԿ-ականների համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Կոնրադ Ադենաուեր»  հիմնադրամի կազմակերպած` երիտասարդ ՀՀԿ-ականների վերապատրաստման եռօրյա դասընթացները՝ «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա» թեմայով, մեկնարկել են փետրվարի 27-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, ծրագրի մեկնարկը տրվել է ԿԱՀ-ի տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդի ողջույնի խոսքով, որի ընթացքում ընդհանրացված կերպով ներկայացվել է հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև իրականացվող ծրագրերը:

Ողջույնի խոսքին հաջորդել է ՀՀԿ  երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանի ելույթը և զեկուցումը` «Որոշումների կայացման ընթացակարգը կուսակցությունում» թեմայով: Զեկուցման ընթացքում, հարց ու պատասխանի արդյունքում, երիտասարդները ստացել են իրենց հուզող տեսական և գործնական մի շարք հարցերի պատասխաններ, ծանոթացել կուսակցությունում որոշումների ընդունման ընթացակարգին, նրբություններին և ստացել դրանց  հիմնավորումները: Իր խոսքում Կարեն Ավագյանը կարևորել է կուսակցական երիտասարդների շրջանում նմանատիպ դասընթացների անցկացումը` որակյալ, տեղեկացված և մրցունակ կադրերի պատրաստման տեսանկյունից:

Զեկուցմանը հաջորդել է ԵՊՀ  «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանի ինտերակտիվ դասախոսությունը` «Քաղաքական և կուսակցական» առաջնորդություն թեմայով: Դասախոսությունն անցել է բավականին ակտիվ քննարկման ուղեկցությամբ, որի ընթացքում բանախոսը ճշգրտումներ է կատարել թեմայի շուրջ երիտասարդների պատկերացումների վերաբերյալ և որոշ գործնական խորհուրդներ տվել հետագա քաղաքական գործունեության համար:

Ծրագրի առաջին օրվա 3-րդ բանախոսը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանն էր, ով ներկայացրել է քաղաքական բանակցությունների «ոսկե կանոնները», այնուհետև փոքրիկ թեստի միջոցով երիտասարդներին հնարավորություն տվել բացահայտել բանակցային հարթակում 5 ռազմավարություններից յուրաքանչյուրին տիրապետելու մակարդակին, ինչպես նաև ուղղություն ցույց տվել բանակցային հմտությունների կատարելագործման համար:

Ծրագիրը շարունակվելու է նաև առաջիկա 2 օրերին, որի ընթացքում երիտասարդ կուսակցականներիը կստանան  քաղաքական առաջնորդության և բանակցությունների բնագավառին առնչվող ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]