Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրաքի տրանսպորտի նախարարը կարևորել է Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճը

Իրաքի տրանսպորտի նախարարը կարևորել է Հայաստանի հետ 
առևտրաշրջանառության աճը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը փետրվարի 27-ին ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր ալ Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ««Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է հյուրերին «Իրաքյան ավիաուղիների»` Հայաստան կատարած առաջին թռիչքի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ավիացիայի ոլորտում համագործակցության հաջող փորձը հիմք կհանդիսանա երկու երկրների առևտրատնտեսական արդյունավետ փոխգործակցության համար:

Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր ալ Զուբաիդին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումը` առևտրաշրջանառությունը զարգացնելու նպատակով:

Այդ համատեքստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը իրաքցի գործարարներին հրավիրել է Հայաստան` ապրիլի 26-28-ը Երևանում անցկացվող «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» (“Made in Armenia Expo 2015”) ցուցահանդեսին մասնակցելու, տեղում գործարար կապեր հաստատելու և հետագայում միասին աշխատելու նպատակով: Նա նաև մանրամասն ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրը և արտահանման տեսանկյունից նպաստավոր ուղղությունները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանի միջոցով Իրաքի գործարար համայնքին փոխանցել Հայաստանի ներդրումային փաթեթը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն` ներդումային և գործարար միջավայրերի վերաբերյալ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]