Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վալերի Պերմյակովի գործով 50-ից ավելի անձինք պատասխանատվության կենթարկվեն (նոր խմբագրությամբ)

Վալերի Պերմյակովի գործով 50-ից ավելի 
անձինք  պատասխանատվության կենթարկվեն (նոր խմբագրությամբ)

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած, Անդրբայկալյան շրջանի տարբեր ատյաններում աշխատող 52 անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին Անդրբայկալյան շրջանի ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի  ժամանակ հայտնել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելևը: «Պատասխանատվության են ենթարկվելու Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած բոլոր անձիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է zabmedia.ru-ն ։

Նա նշեց, որ Չիտայի 321-րդ ռազմական հոսպիտալի  բժիշկների դեմ երեք քրեական գործ է հարուցվել։ «Բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»,- տեղեկացրեց Կիսելևը։

Վալերի Պերմյակովին բանակ էին զորակոչել Բալեյ քաղաքից։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Չիտայում ծառայության ընթացքում նա մեկ ամսից ավելի բուժվել է տեղի ռազմական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում՟ վարքում լուրջ շեղումների պատճառով, սակայն ի վերջո պիտանի էր ճանաչվել զինվորական ծառայությանը և ծառայության ուղարկվել արտասահման:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]