Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավարտվել է վայրի բնության նմուշների ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված դասընթացը

Ավարտվել է վայրի բնության նմուշների  ապօրինի առևտրի կանխարգելմանն 
ուղղված դասընթացը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 23-ից 27-ն անցկացվել է դասընթաց՝ ուղղված վայրի բնության նմուշների  ապօրինի առևտրի կանխարգելմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացին մասնակցել են պետական, հասարակական կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դասընթացի թեմաներում ներառված են եղել տեղեկատվություն վայրի տեսակների առևտրի կարգավիճակների, վայրի բնության դեմ հանցավորության և համապատասխան պատժամիջոցների, միջազգային կոնվենցիաների, ներպետական օրենսդրության, միջգործակալական համագործությունների մասին նյութերի:

Դասընթացն անցկացրել են «Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչներ Մարիա Վորոնցովան (ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն), Վիվեկ Մենոնը (Հարավային Ասիայի տարածաշրջանային տնօրեն), Մոհամեդ Էլսայեդը (Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տնօրեն) և Չարլզ Մաքեյը (ոլորտի փորձագետ, դասընթացավար):

Վայրի բնության նմուշների ապօրինի առևտուրը վտանգված վայրի կենդանատեսակների և բուսատեսակների վերացմանը նպաստող հիմնական սպառնալիքներից է: Միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեցող անօրինական բիզնեսի այս տեսակը թմրանյութերի, զենքի անօրինական առևտրին և թրաֆիքինգին համարժեք հանցագործություն է:

Փետրվարի 25-ին դասընթացի շրջանակում IFAW դասընթացավարներին ընդունել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը: Փոխնախարարը, ողջունելով հյուրերին, նկատել է, որ կազմակերպված դասընթացների արդյունքում ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ մատուցվեցին պատասխանատու գերատեսչությունների համապատասխան մասնագետներին, այլև ԶԼՄ-ներով լայնորեն լուսաբանվելու շնորհիվ հանրության  մոտ բարձրացել է խնդրի վերաբերյալ իրազեկվածության աստիճանը: Փոխնախարը կարևորել է նաև խնդրի լուծման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը: Խաչիկ Հակոբյանը շեշտել է, որ միջոցառումը ՀՀ բնապահպանության նախարարության և  հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության լավ օրինակ է:

Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Մարիա Վորոնցովան, շնորհակալություն հայտնելով ՀՀ բնապահպանության նախարարությանը սեմինարին աջակցելու համար, իր հերթին կարևորել է վայրի բնության ապօրինի շահագործման դեմ պայքարի գործում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը:

«Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի Հարավային Ասիայի տարածաշրջանային տնօրեն Վիվեկ Մենոնը նկատել է, որ կենդանիների մաքսանենգության դեմ պայքարը կարևոր է Հայաստանի համար նաև իր հարուստ կենդանական և բուսական աշխարհը պաշտպանելու համար: Հանդիպմանը քննարկվել են վայրի կենդանիների պաշտպանության և ապօրինի վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և  հետագա համագործակցության մեխանիզմներին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին փոխնախարարը հյուրերին նվիրել է ՀՀ Կարմիր գրքի մեկական օրինակ` հույս հայտնելով, որ առաջիկա տարիներին նմանօրինակ միջոցառումների, հանրային իրազեկվածության և համատեղ ջանքերի արդյունքում գրքի ծավալը կփոքրանա:

Երևանում անցկացվող դասընթացի նպատակն էր նվազեցնել Հայաստանում վայրի բնության նմուշների ապօրինի շրջանառությունը և բարելավել կենդանիների պաշտպանության ստանդարտները՝ պատասխանատու կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներն ստացել են մասնակցության հավաստագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]