Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դամասկոսի մերձակայքում պայթյունից տասնյակից ավելի զոհեր են գրանցվել

Դամասկոսի մերձակայքում պայթյունից տասնյակից ավելի զոհեր են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մերձակայքում գտնվող Դամիր գյուղաքաղաքում ականապատ մեքենա է պայթել՝ պատճառելով մարդկային և նյութական վնասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, ականապատ մեքենան պայթել է Բիլալ մզկիթի առջև: Զոհերի թիվը հասել է 12-ի:

Աղբյուրի տեղեկացմամբ` քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել Ղամիշլի քաղաքի մերձակայքում գտնվող մի քանի գյուղերի վրա: Ազատագրվել են Սադիդիա ալ Արաբ, Սադիդիա ալ Քուրդ և Մաշհադա գյուղերը, որոնք գտնվում են Թել Համիս գյուղաքաղաքի հարավ-արևելյան հատվածում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը փետրվարի 27-ին վերահսկողություն է հաստատել Սուեյդա մարզի Մալահ գյուղաքաղաքի արևելքում գտնվող Թել Մաջդաա կոչվող տեղանքի վրա: Տեղի ունեցած բախումները լուրջ վնասներ են հասցրել ահաբեկիչներին, նրանց շարքերում արձանագրվել են սպանվածներ և վիրավորներ:

ՄԱԿ-ի տվյալներով ` սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]