Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Սենատի պատգամավորներն այցելել են Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցի

Ֆրանսիայի Սենատի պատգամավորներն այցելել են Դամասկոսի Հայ 
առաքելական եկեղեցի

ԴԱՄԱՍԿՈՍ 27 ՓԵՏՐՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանս-սիրիական հանձնաժողովի նախագահ Ժան-Պիեռ Ֆալկաոն ու Սենատի անդամ, Լավալի քաղաքապետ Ֆրանսուա Պիլեոլուսն այցելել են Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով The Armenian weekly-ն, հոգեւորականը ֆրանսիացի հյուրերին ներկայացրել է Հալեպում եւ Դամասկոսում ապրող հայերի վիճակը: Եպիսկոպոս Նալբանդյանն ընդգծել է, որ հայերը Սիրիայում խորn արմատներ ունեն եւ նրանք սիրիական հասարակության անբաժան մասնիկn են: 

Նալբանդյանը շեշտել է, որ Թուրքիան կարեւոր դերակատարություն ունի սիրիական ճգնաժամում: «Թուրքիան բացել է սահմանները օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների համար որոնք հարձակումներ են գործել աշխարհի բազմաթիվ երկրների քաղաքներում, ինչպես, օրինակ, Քեսաբում, որտեղ տեղի ունեցող իրադարձությունները հիշեցրել են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում կատարված Ցեղասպանությունը: Բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել Դամասկոսում ահաբեկիչների հրթիռներից»,- ասել է նա:

Սենատոր Ֆալկաոն ընդգծել է, որ պատվիրակության այցը Սիրիա շատ կարեւոր է, եւ իրենց այցելությունները տարբեր վայրեր փաստել են, որ Սիրիան եղել է տարածք բոլոր ազգերի համար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]