Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում հայ երիտասարդը դատապարտվել է կնոջը սպանելու փորձի համար

ԱՄՆ-ում հայ երիտասարդը դատապարտվել է կնոջը սպանելու փորձի համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Քենթ վարչական շրջանի դատարանը եռօրյա դատավարությունից հետո սպանության փորձի մեջ է մեղադրել հայազգի, 29-ամյա Արթուր Գրիգորյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով MLive մեդիաընկերության կայքը, երիտասարդը ցանկացել է սպանել 26-ամյա կնոջը, ապա ինքնասպան լինել: Գրիգորյանն այժմ կալանավորված է, սակայն բանտարկությունը կրելու է Հայաստանում: ԱՄՆ իրավապահները նրան արտահանձնելու են հայրենիք:

Գրիգորյանի կինը դատավորին պատմել է , որ ինքն ամուսնու և փոքր երեխայի հետ ԱՄՆ է տեղափոխվել 2011 թվականի մայիսինˋ «Գրին քարտ» ստանալուց հետո: Նրա խոսքովˋ ամուսինը գնալով պարանոյիկ և խանդոտ վարքագիծ է դրսևորել, որի պատճառով ինքն ստիպված է եղել խզել հարբերությունները: Սակայն, անսալով Հայաստանում բնակվող մոր հորդորեներին, ով դեմ էր բաժանմանը, որոշել է հանդիպել Գրիգորյանի հետ օգոստոսի 4-ինˋ տեսնելու համար` արդյոք հնարավո՞ր է կարգավորել իրենց հարաբերությունները: Հանդիպումը աստիճանաբար վեճի է վերածվել: Կնոջ վկայությունների համաձայնˋ Գրիգորյանը նրան մեղադրել է անհավատարմության մեջ և պահանջել ասել երևակայական սիրեցյալի տեղըˋ հանելով ատրճանակը: Կինը սկսել է դիմադրել, կրակոց եղել, որից կերծվել է կնոջ ուսը, փշրվել է նրա մեքենայի ապակին:

Կինը երեք անգամ փորձել է փախչել, սակայն ամուսինը քաշել է մազերից և հետ նստեցրել մեքենան: Երբ նրան վերջապես հաջողվել է փրկվել, Գրիգորյանը ատրճանակը դրել է կզակին և քաշել ձգանը: Գնդակն անցել է ականջի մոտովˋ  թողնելով նրան կենդանի, սակայն պատռելով ականջի թմբկաթաղանթը:

Մեղադրյալի դատապաշտպան Դամիան Նունզիոնը դատարանում պնդել է, որ Գրիգորյանը ցանկացել է միայն ինքն իրեն վնասել և ոչ կնոջը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]