Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ Է արել աշխարհին՝ օգնել ՈՒկրաինայի արեւելքի երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ Է արել աշխարհին՝ օգնել ՈՒկրաինայի արեւելքի երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը դիմել Է միջազգային հանրակցությանը եւ ՈՒկրաինայի արեւելքի հակամարտության կողմերին՝ կոչ անելով օգնել հազարավոր այն երեխաներին, որոնք ծանր վիճակում են հայտնվել ռազմական գործողությունների պատճառով եւ հարկադրված են թաքնվել ռմբապաստարաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երեխաների պաշտպանության միջազգային կազմակերպության հայտարարության մեջ, որը գործում Է ՄԱԿ-ի հովանու ներքո:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՈՒկրաինայի հակամարտության բոլոր կողմերին հիշեցնում Է երեխաների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին: Մենք նաեւ կոչ ենք անում միջազգային հանրակցությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտում հայտնված հազարավոր երեխաներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»,-ասել Է Ուկրաինայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջիովաննա Բարբերիսը: Նրա խոսքով՝ շարունակվող հակամարտության գոտիներում ապրող երեխաները տառապում են սթրեսից, ստիպված են փրկություն գտնել մարդկանցով լեփլեցուն ցուրտ նկուղներում ու ռմբապաստարաններում, որտեղ բացակայում են պատշաճ սանիտարական պայմանները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ 2014 թվականի մարտից ավելի քան 1,5 մլն մարդիկ են լքել ՈՒկրաինայի հակամարտության գոտում գտնվող իրենց կացարանները, նրանցից մոտավորապես 1 միլիոնը, ներառյալ 130 հազար երեխաներ, ներքին վերաբնակներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]