Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մանկաբարձ-գինեկոլոգին

Հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մանկաբարձ-գինեկոլոգին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացի Նարինե Շարոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչն առաջացրել է բուժվող հիվանդի մահը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Հ. Հակոբյանը 2014 թվականի հունիսի 28-ին հերթապահություն է իրականացրել կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում։ Ժամը 11։50-ին բուժօգնության է դիմել 19-20 շաբաթական հղի Նարինե Շարոյանը, ում բժշկական օգնություն ցուցաբերելիս մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորվել է անբարեխիղճ վերաբերմունք։ 

Մասնավորապես, հղի կնոջը մանկաբարձական բաժանմունք ընդունելու և այնտեղ բոլոր հետազոտությունները կազմակերպելու փոխարեն, մանկաբարձ-գինեկոլոգը նրան ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ հնարավոր չի եղել ժամանակին ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները և ըստ այդմ՝ ժամանակին կատարել անհրաժեշտ բուժական միջոցառումները։ Դա պատճառ է դարձել հղիի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատմանը, ուշ ախտորոշմանը, ինչի հետևանքով միայն ժամեր անց՝ 15։50-ին է գինեկոլոգի կողմից կատարվել ճիշտ ախտորոշում և, չնայած այդ պահից ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումներին, կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]