Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում ավարտել Բերձորի միջադեպով ծառայողական քննությունը

Բակո Սահակյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում ավարտել Բերձորի 
միջադեպով ծառայողական քննությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի հետ՝ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Անդրադարձ է կատարվել նաեւ հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննության ընթացքին: Երկրի ղեկավարն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնելու եւ հանրությանն արդյունքների մասին ծանոթացնելու անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]