Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայում ավելի քան 100 ասորիներ են սպանվել

Սիրիայում ավելի քան 100 ասորիներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ծայրահեղականները Սիրիայի հյուսիս-արևելքում ավելի քան 100 ասորիների են սպանել: Այս մասին տեղեկացրել է Քրդական ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Ռիդուր Խալիլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, նրա խոսքով` ԻՊ-ի հերթական հանցագործությունները տեղի  են ունեցել Հորմուզ գյուղում: «Ապստամբները հաշվեհադարդար են տեսել խաղաղ բնակիչների հետ այն պատճառով, որ վերջին շրջանում վնասներ են կրել Ալ Ջազիրա շրջանում»,- նշել է Ռիդուր Խալիլը:

Քրդական ուժերի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ այժմ բախումներ են ընթանում Թել Խամիսա բնակավայրի համար, որտեղ գտնվում է ԻՊ-ի խոշորագույն հենակետը: Այնտեղից կազմակերպության մոջահեդները փախուստի են դիմում իրաքյան տարածքներ:

Նա նաև նշել է, որ ԻՊ-ի ձեռքերում են գտնվում 298 քրիստոնյաներ: «Ծայրահեղականների հարձակման հետևանքով դատարկվել են 38 գյուղեր, որտեղ այրվել են տներ, դպրոցներ, եկեղեցիներ: Շուրջ 5 հազար փախստականներ ապաստան են գտել Հասաքե, Ղամիլշի և Դերբասիա գյուղերում»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ բոլոր գյուղերն անխտիր կազատագրվեն ահաբեկիչներից, և միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել գերիներին ազատ արձակելու ուղղությամբ:

Փետրվարի 24-ի գիշերը  «Իսլամական պետությունը» հարձակվել է ասորական գյուղերի վրա, ինչի հետևանքով հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]