Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստ է ընդունել փախստական ասորիների, եթե նրանք հասնեն երկրի սահմանի մոտ

Հայաստանը պատրաստ է ընդունել փախստական ասորիների, եթե նրանք հասնեն 
երկրի սահմանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանություններն անմիջապես արձագանքեցին ասորական համայնքի կոչին` ընդունել Սիրիայում իրենց բնիկ տարածքներից տեղահանված ասորի փախստականներին: Ի պատասխան փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հնցեչված ահազանգի, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն «Արմենպրես»-ին ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն օրենսդրորեն հանձնառու է անկախ սեռից և ազգային պատկանելությունից հալածանքի ենթարկվող անձանց պաշտպանել`տրամադրելով նրանց օրինական բնակության իրավունք, որոշակի սոցիալական և մշակութային իրավունքներ, և չվերադարձնել իրենց ծագման երկիր: «Խնդիրը միայն նրանում, է որ այդ անձինք ինչ-որ ճանապարհով պետք է հասնեն Հայաստան, որպեսզի իրենց խնդիրը ներկայացնեն ՀՀ իշխանություններին. իրենք պետք է սահմանին համապատասխան դիմում գրեն, որից հետո կսկսվի օրենքով սահմանված գործընթացը»,- հավելեց Եգանյանը:

Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևն ասուլիսի ընթացքում կոչ էր արել ՀՀ կառավարությանը` համապատասխան որոշում ընդունել և թույլատրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի իրենց բնակավայրերից տեղահանված ասորիներին առանց արգելքի գալ Հայաստան: «Ժամանակին նման մի որոշում ընդունվել էր սիրիահայերի համար, այժմ մենք ցանակնում ենք, որպեսզի նմանատիպ կարգավիճակ տրվի նաև ասորիներին»,-ասաց Խոսրոևը և հավելեց, որ վերը նշված խնդրով իրենք գրավոր նամակով դիմելու են ՀՀ իրավասու մարմիններին:

Չիկագոյի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան նշեց, որ ԻՊ ահաբեկիչները փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Սիրիայում`Խաբուր գետի երկայնքով, հարձակում են իրականացրել մոտ 32 ասորաբնակ գյուղերի վրա, որի հետևանքով փախստական է դարձել մոտ 1200 ասորի ընտանիք: «Դեռևս փետրվարի սկզբից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները հրովարտակներով տեղեկացնում էին ասորիներին, որ եթե իրենք հարկ չվճարեն ԻՊ-ին, ապա կարող են հավաքել իրերը և հեռանալ: Այդ հարձակումից զոհվել էին 4 ասորի տղամարդիկ, ովքեր զենքը ձեռքին պաշտպանում էին իրենց ընտանիքները»,-ընդգծեց նա և հավելեց, որ ահաբեկիչները պատանդ են վերցրել 500-ից ավելի ասորիների:

Անահիտ Խոսրոևան նկատեց նաև, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալիս ամերիկյան և եվրոպական թերթերը, ինչպես նաև որոշ հեռուստաընկերություններ սկսել են շոշափել ասորիների անունը: «Եթե մի որոշ ժամանակ առաջ գրում և խոսում էին, որ սպանվել են քրիստոնյաներ, ապա հիմա նշում են, որ զոհվել են ասորիներ, ինչը մեծ առաջընթաց է»,-նշեց Անահիտ Խոսրոևան և հավելեց, որ վերջերս համացանցում տեղադրվել էր մի տեսահոլովակ, որտեղ «Իսլամական պետության» ահաբեկիչները ներխուժել էին Մոսուլի «Նինվե» թանգարան և մուրճերով ոչնչացնում էին ասորական քանդակները:

2014թ. հունիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը պետք է ընդգրկի Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները։ Ընդդիմադիր այլ կազմավորումների անդամներ անցնում են այդ խմբավորման կողմը՝ հավատարմության երդում տալով «Իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման «խալիֆ» Աբու Բաքըր ալ Բաղդադիին։

ԱՄՆ-ը  փորձում է ստեղծել միջազգային կոալիցիա ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության. առայժմ ԱՄՆ-ին իրենց աջակցությունն են հայտնել 50 երկրներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]