Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիական բանակը նոր տարածքներ է ազատագրել ահաբեկիչներից

Սիրիական բանակը նոր տարածքներ է ազատագրել ահաբեկիչներից

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը փետրվարի 27-ին վերահսկողություն է հաստատել Սուեյդա մարզի Մալահ գյուղաքաղաքի արևելքում գտնվող Թել Մաջդաա կոչվող տեղանքի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, բանակը բախումների ժամանակ լուրջ վնասներ է հասցրել ահաբեկիչներին, որոնց շարքերում կան սպանվածներ և վիրավորներ:

Դեր Զոր մարզի Ալ Ջաֆրա գյուղում սիրիական բանակի ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ ԻՊ-ի մեծ թվով անդամներ են սպանվել և վիրավորվել: Ոչնչացվել են նրանց տեխնիկան, զենքերը, զինամթերքը: Բանակն իր հակակշռի տակ է առել Դեր Զոր քաղաքի ալ Ջբեյլա և ալ Սինաա շրջանները:

Բախումներ են ընթացել նաև Դարաայի մարզի հարավ-արևելքում՝ սիրիա-հորդանանյան սահմանին, Սեմիջ գյուղի շրջակայքում, որտեղ տասնյակ զինյալներ են սպանվել:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների ընթացքում կառավարական ուժերի դեմ պայքարում են ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալներ: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]