Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանում ապրանքները եւ ծառայությունները կտրուկ թանկացել են

Ադրբեջանում ապրանքները եւ  ծառայությունները կտրուկ թանկացել են

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային գների զգալիորեն նվազման պատճառով Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի սրնթաց անկման հետ կապված այդ երկրում ապրանքներն ու ծառայությունները կտրուկ թանկացել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով aze.az լրատվական կայքը, Ադրբեջանում վերջին մեկ շաբաթվա ընթացում երեք անգամ թանկացել են ծխախոտը, կարագը, ալկոհոլը, խտացրած կաթը, պահածոները: Մանաթի արժեզրկման պատճառով շատ դեղատներ փակվել են:

Ադրբեջանցի տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին կայքին հայտնել է, թե դա կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանի տնտեսությունը մեծ հաշվով կախված ներկրումից:

«Ադրբեջանի պարենային կախվածությունը դրսից կազմում է 60-ից ավելի տոկոս: Արդեն այսօր պարզ է, որ սննդի հիմնական տեսակների գծով երկրում թանկացումներն անխուսափելի են», -նշել է նա:

Ադրբեջանցի փորձագետ Վահիդ Մառամովն էլ moderator.az-ին հայտնել է, թե քանի որ Ադրբեջանում գյուղատնտեսական ապարնքների պահանջարկը գլխավորապես ապահովվում է ներկրման հաշվին, դրանք ձեռք են բերվում դոլարով եւ երկրում վաճառվում մանաթով, նշանակում է` այդ ապրանքների գինը պայմանավորված պետք է լինի մանաթի գործող կուրսով:

«Մանաթի` ներկա դրությամբ 34 տոկոսով էժանացման պատճառով, Ադրբեջանում պարենային ապրանքների գինը պետք է բարձրանա նվազագույնը 30 տոկոսով», -համոզմունք է հայտնել նա:

Փետրվարի 27-ի դրությամբ` ադրբեջանական մանաթի նկատմամբ ամերիկյան դոլարի եւ եվրոյի պաշտոնական կուրսը սահմանվել է համապատասխանաբար 1,0501 եւ 1,1906 մակարդակի վրա, այն դեպքում, երբ ընթացիկ տարվա հունվարի սկզբին մեկ ԱՄՆ դոլարն արժեր 0,780 մանաթ:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]