Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրիային տխուր ապագա Է սպասում «ցանկացած ուժային արկածախնդրության» դեպքում. Լավրով

Սիրիային տխուր ապագա Է սպասում «ցանկացած ուժային արկածախնդրության» դեպքում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրադրության խաղաղ եւ կայուն կարգավորման շանս առայժմ կա, բայց «ցանկացած ուժային արկածախնդրության» դեպքում երկրին տխուր ապագա Է սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, փետրվարի 27-ին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 

«Եթե դրան (ներսիրիական երկխոսության հիման վրա խաղաղ կարգավորմանը) չխանգարեն, եթե պատրվակ չփնտրեն, որպեսզի այնուամենայնիվ ուժ գործադրեն Սիրիայի վարչակարգի դեմ, կամ Էլ, որ ավելի վատ Է, այնպիսի իրադրություն հրահրեն, որը հրամցվի  պատրվակի փոխարեն, ապա, ես կարծում եմ, մենք դանդաղ, բայց թափ առնող գործընթացի շանս ունենք «,- ասել Է Լավրովը Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայում կայացած դասախոսության ընթացքում:    

«Իսկ ցանկացած ուժային արկածախնդրության դեպքում Սիրիային շատ տխուր ապագա Է սպասում»,- հավելել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]