Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի մաքսատունը հայտնաբերել Է Պիկասոյի՝ 2001 թվականին Փարիզում կորած կտավը

ԱՄՆ-ի մաքսատունը հայտնաբերել Է Պիկասոյի՝ 2001 թվականին Փարիզում կորած կտավը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի մաքսավորները հայտնաբերել են Պաբլո Պիկասոյի նկարը, որը 2001 թվականին կորել Էր Ֆրանսիայի թանգարանից. անհայտ անձինք այն ԱՄՆ Էին ուղարկել Ծննդյան տոների նվերի տեսքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 27-ին հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Նյու Յորքի դատախազությունը:

«Վարսավիրուհին» (1911) կուբիստական կտավը պատկանում Էր Ֆրանսիայի կառավարությանը եւ պահվում Էր Փարիզի Պոմպիդուի կենտրոնում: Դեկտեմբերի կեսերին նկարը՝ 30 եվրո հայտարարագրված արժեքով, ԱՄՆ են ուղարկել Բելգիայից. դրա ուղարկողը ոմն Ռոբեր Է, իսկ նշանակման վայրը՝ վերահսկվող կլիմայական պայմանների պահեստը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նկարը Պոմպիդուի կենտրոնից անհետացել Է չպարզված հանգամանեքներում: Հիմնարկության աշխատակիցներն այն չեն գտել պահման տեղում:

Սպասվում Է, որ սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպումից հետո Պիկասոյի գործը կվերադառնա Ֆրանսիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]