Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը Հայաստանի բուհական համակարգը ժամանակակից է համարում

Արմեն Աշոտյանը Հայաստանի բուհական համակարգը ժամանակակից է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վերջին ժամանակահատվածում արդիականացման ուղղությամբ լուրջ քայլեր են արված: Փետրվարի 25-ին բուհ կատարած այցից հետո նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը շրջեց բուհի տարածքով, զրուցեց ուսանողների հետ, հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ ունեն: Այցի ընթացքում նախարարը ծանոթացավ նաև բուհում գործող Բրիտանական բիզնես դպրոցի կրթական ծրագրերին և հնարավորություններին:

Նախարարն ասաց, որփորձում է բոլոր բուհերում տարվա մեջ մի քանի անգամ լինել և ծանոթանալ ինչպես ուսումնական գործընթացներին, այնպես էլ բուհերի զարգացման ծրագրերին, բայց խոստովանեց, որ վաղուց չէր եղել տնտեսագիտական համալսարանում,:

«Տնտեսագիտական համալսարանում վերջին ժամանակահատվածում արդիականացման ուղղությամբ լուրջ քայլեր են արված: Մասնավորապես ներդրվել է Բրիտանական բիզնես դպրոցը, որն իր ոճի մեջ երկրորդն է Հայաստանում և տալիս է կիրառական կրթություն՝ անգլիական կրթական չափանիշներով և անգլիական ավարտական փաստաթղթերով: Պետք է որ շատ պահանջված լինի այս կրթական ծառայությունը: Բուհը նաև բարեկարգման աշխատանքներ է իրականացրել, արդիականացրել է կրթական գործընթացը` լսարանների, գրադարանի թվայնացման միջոցով առավել ժամանակից միջավայր ապահովելով ուսանողների համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը համոզված է՝ Հայաստանի բուհական համակարգն այսօր առավել ժամանակակից է:

«Ակնհայտ է, որ ուսանողների մեջ փոխվում է սովորելու նկատմամբ վերաբերմունքը, մոտիվացիան: Բազմաթիվ ուսանողներ զուգահեռ աշխատում են: Լուրջ ծրագրեր են նախաձեռնվել անապահով ուսանողների համար՝ կրթության մատչելիությունն ապահովելու համար»,-նշեց նախարարը:  

Բրիտանական բիզնես դպրոցի կառավարիչ Լիլիան Հովհաննիսյանի խոսքով՝ կրթական հաստատությունում ուսման տևողությունը 18 ամիս է: « Դասախոսներն Անգլիայից են, սակայն դեռևս արտասահմանցի ուսանող չունենք: Ընդունելությունը խիստ է կազմակերպվում: Դպրոցի ուսանողները պետք է աշխատանքային փորձ ունենան: Ամենաշատը կարող ենք 50-60 ուսանող ունենալ»,-եզրափակեց նա:  

Բրիտանական բիզնես դպրոցը բուհում գործում է նախորդ տարվանից: Նմանատիպ դպրոց առկա է նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]