Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԵԽ գլխավոր հանձնակատարի դիտարկումները կցվել են ՄԻԵԴ-ում քննվող «Հիլալ Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործին

ԵԽ գլխավոր հանձնակատարի դիտարկումները կցվել են ՄԻԵԴ-ում քննվող «Հիլալ Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի գրավոր դիտարկումները կցվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Հիլալ Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի գործին», որում նա ընդգծել է Ադրբեջանում խոսքի ազատության ոլորտում առկա համակարգային խնդիրները, այդ թվում քննադատողների նկատմամբ դատական հետապնդումները, միջազգային կազմակերպությունների նկատմամբ վրեժխնդրության դրսևորումները: «Հիլալ Մամեդովի գործը, ում հանդիպել եմ 2012-2013 թվականներին` նախնական կալանքի կենտրոնում, լրագրողների, բլոգերների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների նկատմամբ հետապնդումների խորհրդանշական գործ է: Ադրբեջանում նրանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում չարդարացված, ընտրողական կամ քրեական մեդաղրանքներով, որոնց նկատմամբ չկա բավարար վստահություն: Դա ցույց է տալիս այն կառուցվածքային խնդիրը, որն ազդում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի և միջազգային մեխանիզմների գործունեության վրա: Վաղուց արդեն ժամանակն է, որ Ադրբեջանը հետևի իր պարտավորություններին և վերականգնի մթնոլորտը, որում կարելի է արտահայտել ընդհանուրից տարբերվող կարծիք առանց բռնաճնշումների վախի»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը, նշել է Մուիժնիեկսը:

Այս միջամտությունն առաջինն է այն հինգ փաստաթղթերից, որոնք հանձնակատարը ներկայացնելու Ադրբեջանին առնչվող գործերում: Մյուսները վերաբերելու են Ինթիգամ Ալիևին, Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամադլիին և Լեյլա ու Արիֆ Յունուսներին: Հանձնակատարն այցելել է Ադրբեջան 2012 թվականի նոյեմբերին, 2013-ի մայիսին, 2014-ի հոկտեմբերին` խորհուրդ տալով Ադրբեջանի իշխանություններին` հարգել խոսքի և հավաքների ազատությունները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]