Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանյան 29 բուհից միայն մեկն է ֆիզիկապես հասանելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար

Հայաստանյան 29  բուհից միայն մեկն է ֆիզիկապես հասանելի հենաշարժողական 
խնդիրներ ունեցող անձանց համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան 29  բուհից միայն մեկն է ֆիզիկապես հասանելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Այս մասին ասվում է փետրվարի 24-ին ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթության ֆիզիկական և ծրագրային մատչելիության, ինչպես նաև ակադեմիական ներառականության ուսումնասիրման» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ: Այն իրականացվել է «Ունիսոն» ՀԿ կողմից՝ ԵԱՀԿ աջակցությամբ:

«Ծրագրի նպատակն էր գնահատել բուհերի ֆիզիկական, ծրագրային և ակադեմիական ներառականությունը: Խոսելով մատչելիության մասին` մենք միշտ լսում ենք պատասխան, որ շենքերը հանդիսանում են խորհրդային ժառանգություն, սակայն նույն ժառանգության դասին է պատկանում Ամերիկյան համալսարանի գլխավոր մասնաշենքը, որն այսօր հանդիսանում է եզակի բուհական մատչելի շենք», - ասաց «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը:

Հարցմանը մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի պետական, մասնավոր և միջպետական 29 բուհ: Հետազոտության արդյունքների համաձայն, հարցված 29 համալսարանից 28-ում չկան բրայլյան ցուցատախտակներ, համալսարանների մասնաշենքերը հարմարեցված չեն հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց համար: Սակայն այսպիսին է հարցված բուհերում հենաշարժողական խնդիրներ ունեցող ուսանողների կազմը. 9,7%, տեսողական խնդիրներ՝ 7,4%, լսողական խնդիրներ՝ 1,2%,  խոսքային խնդիրներ՝ 1,2% և այլ հաշմանդամություն՝ 32,1%: Ի դեպ, հարցման արդյունքում պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող ուսանողների  68,1%-ը կրթվում է առկա ուսուցման համակարգում:

«Այս նորարարական և հեռանկարային հայացքը դեպի կրթական համակարգ՝ կարևոր ներդրում է: Հույս ունեմ, այն կօգնի Հայաստանի առաջնորդներին և որոշումներ կայացնողներին` կերտել ավելի լավ քաղաքականություն և խթանել երկրի շարունակական  կրթական բարեփոխումների քաղաքականությանը: ԵԱՀԿ-ում մենք շատ ենք կարևորում կապը կրթության հասանելիության և երկրի կայունության հետ», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր Մակքոյը:

Ժողովրդավարացման ծրագրերի ղեկավարը հավելեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները չեն կարող սպասել մինչև լուծվեն մնացյալ խնդիրները:

Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող 200 հազար մարդ, իսկ Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում բնակչության 15%-ն  ունի հաշմանդամություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]