Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախագահի թոշակ ստացողների շարքում կլինեն նաև հաշմանդամներ

Նախագահի թոշակ ստացողների շարքում կլինեն նաև հաշմանդամներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր աջակցությունը և համաձայնությունն է տվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաշմանդամային սպորտի և համալիր գիտական խմբերի ձևավորմանը:

Նախարար Ղազարյանը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ներկայացնելով պլանային հաշվետվություն: «Երկրի նախագահն իր հավանությունը տվեց երկրում սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերին: հաշմանդամային սպորտը զարգացնելու միտումներ կան»,-ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:

Ղազարյանը փաստեց նաև, որ ծրագրերում կա հաշմանդամների համար հատուկ սպարտակիադա անցկացնելու դրույթ: «Նախագահի թոշակ ստացողների շրջանակում ընդգրկվելու են նաեւ հաշմանդամ մարզիկները: Նպատակ ունենք այս բոլոր ծրագրերը կայքնի կոչել այս տարվա ընթացքում: Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք հաշմանդամներին, նրանք մեր հասարակության լիիրավ մասն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, փաստեց նախարարը:

ՀՀ վարչապետի գավաթի ֆուտբոլային միջոցառումն այս տարի կփոխարինվի այլ մարզաձևով: «ՀՀ վարչապետի հետ նախական համաձայնության ենք եկել, որ այս տարի վարչապետի գավաթը անցկացնենք այլ մարզաձևից»,-եզրափակեց Նախարարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]