Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիան հաշվի է առնում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի որոշումը. դեսպան

Ֆրանսիան հաշվի է առնում հայ-թուրքական արձանագրությունների 
վերաբերյալ Հայաստանի որոշումը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական արձանգրությունները ստորագրման պահից ի վեր եղել են Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում եւ այժմ էլ, երբ Հայաստանը որոշել է խորհրդարանից հետ կանչել արձանագրությունները, Ֆրանսիայում, հաշվի առնելով հայկական կողմի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն շեշտում է, որ հարաբերությունների կարգավորման եւ կողմերի կառուցողական հայացքների հույսը դեռ չի կորցնում:

«Ինչպես գիտեք, 2009թ Ցյուրիխխում, Ֆրանսիան ներկայացված էր երկու արձանագրությունների ստորագրության ժամանակ և այդ ժամանակից ի վեր մեծ ուշադրությամբ հետևում է գործընթացի զարգացումներին: Սույն թվականի հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հիշատակեց հայ-թուրքական արձանագրությունները: Նա ափսոսանք հայտնեց 1993-ից ի վեր հաստատված առկա իրավիճակի համար` համարելով, որ սահմանը պետք է բացվի: Այդուհանդերձ, մենք հաշվի ենք առնում հայկական կողմի որոշումը»,- ասաց դեսպանը: Ի պատասխան հարցի, թե որքանո՞վ է հավանական համարում մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ նոր ծրագրի քննարկումը, Շարպանտիեն նշում է. «Ամեն դեպքում, հույսս չեմ կորցնում հարաբերությունների կարգավորման առնչությամբ, անշուշտ, չմոռանալով բարդության իր բաժինն ունեցող գործընթացի վայրիվերումների հավանականությունը` նկատի ունենալով երկու երկրների պատմական հարաբերությունները: Վերջերս արված հայտարարություններից կամ կայացված որոշումներից եզրակացություններ անելու փոխարեն, ես նախընտրում եմ դիտարկել հայ-թուրքական հարաբերությունները միջպետական մեծ կարևորության գործընթացի պարագայում իմաստ ունեցող միակ սանդղակի՝ ժամանակի տեսլականում: Այդ հեռանկարի տեսանկյունից, կան նաև քաղաքական առաջընթացներ, քաղաքացիական հասարակությունների կողմից երկուստեք ձեռնարկվող քայլեր, քաջալերող դիրքորոշումներ: Ողջ գործընթացի ընթացքում այս տարրերի մասին հիշելը կարևոր է»:

Դեսպանը հիշեցրեց նաեւ Ֆրանսուա Օլանդի արտասանած խոսքը, որ «ժամանակն է փշրել տաբուները և որ երկու երկրները` Հայաստանը և Թուրքիան, պետք է նոր մեկնարկ գտնեն»:

Փետրվարի 16-ին Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]