Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բանկերի խոշորացումը կբերի համակարգի առողջացման և կայունացման

Բանկերի խոշորացումը կբերի համակարգի առողջացման և կայունացման

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բանկերի խոշորացումից հետո մոնոպոլացման խնդիր չի առաջանա, քանի որ  համակարգը մրցակցային է և դիվերսիֆիկացված: Խոշորագույն 5 բանկերը միասին գրավում են համակարգի միայն 46 տոկոսը, իսկ մյուս բանկերը հիմնականում գործում են մասնագիտացված ոլորտներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` խոսելով Կենտրոնական բանկի այն որոշման մասին, որ 2017 թվականից ավելանալու է բանկերի կապիտալը, և այն սահմանվելու է 30 մլրդ դրամ:

«Հայաստանի բանկային համակարգը մոնոպալացման խնդիր չունի, իսկ միաձուլումներ ընթանալու են միանշանակ:  Եթե նույնիսկ չլիներ Կենտրոնական բանկի որոշումը` կապված կապիտալի պահանջների վերանայման հետ, միաձուլումն ինքն իրենով ընթանում էր, պարզապես չկար մոտիվացիա: Իսկ հիմա սեփականատերերն արդեն կողմնորոշվելու են, մտածելու, թե որն է ավելի լավ` միաձուլվել և գնալ ինչ-որ գործընթացնրի, թե սպասել մինչև բանկը վնասներ կրի: ԿԲ որոշումը միայն արագացրեց այդ գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Ջրբաշյանի խոսքով` առաջիկա երկու տարում կլինեն միաձուլումներ, ձեքբերումներ, առաջ կգան նոր խաղացողներ, նոր կարգավիճակ և հնարավորություններ ունեցող բանկեր, իսկ դա կբերի  կայունության և էֆեկտիվության բարձրացման: «Այս գործընթացը բավականին առողջարար է լինելու և, կարծում եմ, 2017-ին ունենալու ենք այլ հնարավորություններով և այլ եկամտաբերության ցուանիշներով բանկային համակարգ, որը պատրաստ է ներգրավել նոր կապիտալ և ֆինանսավորում իրականացնել»,- ասաց նա:

«Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն էլ նշեց, որ դժվարին ժամանակներում բանկերի կայունության մասին է վկայում կապիտալը: «Կապիտալի ավելացումն առաջին հերթին բերելու է կայունացման ավելացման, երկրորդը` կապիտալը այն գործիքն է, որ հնավարություն է տալիս համակարգի հետագա աճի: Ներկայումս բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվը մոտիկանում է սահմանային ցուցանիշին, ինչն էլ ենթադրում է, որ առանց լրացուցիչ կապիտալի ներգրավման չենք կարող էլ ավելի զարգանալ և տնտեսությունը վարկավորել»,- ընդգծեց նա: Հանեսյանի խոսքով` շատ բանկեր հիմա բաց են և պատրաստ  միավորվելու, որն էլ, ի վերջո, կբերի նաև էֆեկտիվության բարձրացման: «Կարծում եմ` Հայաստանում բանկերի օպտիմալ քանակը 10-12-ն է»,- ասաց նա:

ՀՀ Կենտրոնական բանկը 2014թ. դեկտեմբերի 30-ին ընդունեց որոշում, որի համաձայն` 2017թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը կկազմի 30 մլրդ դրամ՝ ներկայում պահանջվող 5 մլրդ դրամի փոխարեն: ԿԲ-ն իր այս որոշումը պայմանավորում էր բանկերի միաձուլումների խթանման եւ խոշորացման անհրաժեշտությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]