Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ներքաղաքական սրացումները քաղաքագետի համար միաժամանակ հետաքրքրական են եւ մտահոգիչ

Ներքաղաքական սրացումները քաղաքագետի համար միաժամանակ 
հետաքրքրական են եւ մտահոգիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքաղաքական կյանքը քաղաքագետ Սերգեյ Մինասյանը բնութագրում է երկու բառով` հետաքրքրական եւ մտահոգիչ: Նրա գնահատմամբ, ՀՀԿ-ի ռեակցիան աննախադեպ էր եւ նպատակ ուներ չեզոքացնելու ԲՀԿ-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թերեւս դրան նպաստեցին Գյումրիի դեպքերը, Բերձորում տեղի ունեցածն ու նաեւ փետրվարի 5-ի խոհրդաժողովի արդյունքում ԲՀԿ-ի ակտիվությունը:

Ըստ Մինասյանի, իրավիճակն ավելի շատ նման է «ֆալս ստարտի», քանի որ, եթե ԲՀԿ-ն ցանկանում էր գնալ իշխանափոխության, ապա քննադատությունն եւ հանրահավաքները պետք է կատարեր մեկ տարի ուշ` խորհրդարանական ընտրություններից առաջ, որպեսզի օգտագործելով մի շարք խնդիրներ, կարողանար առավելագույն ձայներ ստանալ: «Սակայն ԲՀԿ-ն դա անում է հիմա` հերթական համապետական ընտրություններից 2 տարի առաջ եւ այս իրավիճակը դեռ նման է «ֆալս ստարտի»»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ այն գործարարները, ովքեր ԲՀԿ-ի կազմում են, բնականաբար, կունենան լուրջ խնդիրներ ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխության առնչությամբ: «Ինչ վերաբերում է կուսակցության քաղաքական կազմին, ապա փոփոխություններ չեմ կարծում, որ լինեն»,- ասում է Մինասյանը: Նա առաջարկում է սպասել մինչ ուրբաթ` հասկանալու, թե ինչ ապագա կունենա այս սրացումներն ու լարվածությունը:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի հրամանագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: «Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա: 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը: Խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երևույթի մասին էր: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու և գործարարի, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը:»,- ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]