Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վիճակահանությունը բացառում է որոշ մարդկանց երեխաներին ավելի ապահով զորամասեր զորակոչելը. Սեյրան Օհանյան

Վիճակահանությունը բացառում է որոշ մարդկանց երեխաներին ավելի ապահով 
զորամասեր զորակոչելը. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը և անձամբ նախարարն ամեն ինչ անում են հասարակության մեջ վերականգնելու վստահությունը, որ պաշտոնյաների երեխաները նույնպես ծառայում են բանակում, ընդհուպ մինչև առաջին գիծ ուղարկվում։

Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Հասարակության մոտ եղած անվստահությունը մենք կամաց-կամաց փոխում ենք։ Գիտե՞ք ում երեխաները չեն ծառայել, ներկայացրեք, ես ճշտեմ... իմ տիրույթում, իմ ենթակաների երեխաները բոլորն էլ ծառայում են՝ առաջին գծից սկսած, սկսած իմ երեխաներից, գլխավոր շտաբ, փոխնախարարի երեխաներ, վարչության պետի, գլխավոր շտաբի պետի երեխաներ, ծառայում են և իրենց պարտքը տալիս են հայրենիքին»,-նկատել է նախարարը։ 

Սեյրան Օհանյանի խոսքով՝ վիճակահանությամբ իրականացվող բաշխումը զորակոչի ընթացքում ըստ զորամասերի բացառում է, որ որոշ մարդկանց երեխաներին ավելի ապահով զորամասեր զորակոչվեն։ 

«Մենք գիտենք, ըստ մասնագիտությունների, ըստ առողջական վիճակի և նաև կրթության բախշման համակարգի հավասարաչափ բաշխում ենք և յուրաքանչյուրն իր ծառայությունը տանում է իր հնարավորությունների սահմաններում։ Ես իմ աշխատանքի արդյունքում ինչ-որ մի ձև հասել եմ դրան և պահպանելու եմ այն»,- ասել է նա։ 

Հարցին, թե ժամանակը չէ արդյոք, որ ցուցակներ հրապարակվեն, թե կոնկրետ պաշտոնայների երեխաներից ով որտեղ է ծառայում, նախարարը հակադարձել է։ 

«Ամեն մեկն իր գործը պետք է անի, ես հիմա բանակի կազմ ներկայացնե՞մ, ձեզ, բանակի  ցուցակ ներկայացնե՞մ, ինչո՞վ է բանակը տարբերվում այդ քաղաքացիական կյանքից, երբ որ ես պետք է ամբողջությամբ ներկայացնեմ։ Չէ՞, որ բանակը յուրահատուկ ռեժիմի կառույց է իր գաղտնիության ռեժիմի պահպանման պայմաներով»,– ավելացրել է նախարարը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]