Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ժխտողականություն տեսնում եմ միայն երկու երկրներում` Թուրքիայում և Ադրբեջանում». Վիգեն Սարգսյան

«Ժխտողականություն տեսնում եմ միայն երկու երկրներում` Թուրքիայում և 
Ադրբեջանում». Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը. պատմությունն ուսումնասիրելու փուլը վաղուց անցել է, և եթե Թուրքիայում որևէ մեկը ցանկություն ունի առերեսվելու պատմությանը, դրա համար կան շատ ուղիներ:

Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,  Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կրկին պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին հայտարարությանը:

«Այդ պատմությանը թուրք քաղաքական գործիչները ծանոթ են ոչ պակաս, քան հայ պատմաբանները, և ոչ  պակաս, քան թուրք պատմաբանները, հետևաբար  պատմությունն ուսումնասիրելու փուլը կարծում եմ վաղուց անցել է»,- ասել է Վիգեն Սարգսյանը: 

Ինչ վերաբերում է հարցին, թե Թուրքիային հաջողո՞ւմ է միջազգային հանրության աչքին թոզ փչել, նա ասել է.«Ես մինչ օրս չեմ տեսել միջազգային հանրության մեջ տրամաբանող որևէ մեկին, ով կասեր, թե Հայոց ցեղասպանություն չի եղել կամ այդ հանցագործությունը տեղի չի ունեցել: Ես լսել եմ հաճախ, որ կան այս կամ այն երկրում քաղաքական գործիչներ, ովքեր ասում են` այս պահին նպատակահարմար չեն գտնում ճանաչելու Ցեղասպանությունը` ելնելով ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից, բայց ժխտողականություն տեսնում եմ միայն երկու երկրներում` Թուրքիայում և Ադրբեջանում»:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]