Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի նախագահականից հնչեցված հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի նախագահականից հնչեցված 
հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Թուրքիայի նախագահականից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ուղղված վերջին հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում խստորեն քննադատել է թուրքական կողմից հնչեցված հայտարարությունը: «Սկանդալային, ոչ ժողովրդավար և ժխտողական ռեժիմը համարձակվում է խոսել դիվանագիտական լեզվի և վիրավորանքների մասին: Համարձակություն ունեցեք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Տիգրան Բալայանը:

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հունվարի 31-ին հայտարարություն էր արել՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի 5-րդ նիստին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին: Նա հայտարարել է, թե «Թուրքիան շարունակելու է դիմադրել բոլոր այն նախաձեռնություններին, որոնց միջոցով փորձ կարվի մանիպուլիացիայի ենթարկել իրեն»: Հիշեցնելով «թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի նախկին նախաձեռնությունները»՝ Քալընը ասել էր, թե իբր Հայաստանն անպատասխան է թողել թուրքական կողմի բոլոր նախաձեռնությունները: Նա սպառնացել էր, որ «նման վերաբերմունքն ամենից առաջ վնասելու է Հայաստանին և հայերին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]