1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Պողոսյան պարտեզներում» սիրո բարեխոսի օրվա տոնակատարությունն իր ներկայությամբ պատվել էր երկրի ղեկավարը

«Պողոսյան պարտեզներում» սիրո բարեխոսի օրվա տոնակատարությունն իր 
ներկայությամբ պատվել էր երկրի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին «Պողոսյան պարտեզներում» մասնակցեց սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարին նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրադարձությանը մասնակցեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և  Արարատյան հայրապետական թեմի հոգևորականները: Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի կազմակերպած տոնակատարությունն ուղեկցվեց համերգային ծրագրով: Նախագահը շրջեց այգով, ողջունեց միջոցառման մասնակիցներին և լսեց համերգը:

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 31-ին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Սուրբ Սարգիսը երիտասարդների սիրո հովանավորն է։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]