Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ և իրանցի դպրոցականները պատկերել են Իրանը և Հայաստանն իրենց աչքերով

Հայ և իրանցի դպրոցականները պատկերել են Իրանը և Հայաստանն իրենց աչքերով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 36-րդ տարեդարձի առթիվ Հայաստանում Իրանի դեսպանությունը կազմակերպել էր նկարների և շարադրությունների մրցույթ: Հայ և իրանցի դպրոցականներն իրենց շարադրություններում և նկարներում ներկայացրել էին երկու երկրներն իրենց պատկերացմամբ: «Իրանը և Հայաստանն իմ աչքերով» մրցույթի արդյունքներն ամփոփվեցին հունվարի 31-ին Երևանի Կապույտ մզկիթում:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կցորդ Մաջիդ Մեշքին կարևորեց, որ մրցույթին մասնակցել են թե՛ հայ, թե՛ իրանցի երեխաներ: «Մասնակցել են Երևանի և մարզերի 10 դպրոցների աշակերտներ, ովքեր սովորում են պարսկերեն: Թեման էր «Իրանը և Հայաստանը իմ աչքերով»: Հայ երեխաները նկարել են Իրանը, իսկ պարսիկ երեխաները՝Հայաստանն իրենց պատկերացմամբ: Շատ ողջունելի քայլ է: Առաջին անգամ է, որ նման ձևաչափով միջոցառմանը մասնակցում են երկու երկրների երեխաները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մաջիդ Մեշքին:

Նրա խոսքով՝ առաջիկայում կանցկացվեն միջոցառումներ, որոնց ընթացքում կնշվի Իրանի Իսլամական հեղափոխությունը: «Կարծում եմ, շատ հաճելի է, որ նման միջոցառմամբ է բացվում այս գեղեցիկ տոնը»,-հավելեց նա՝ նշելով, որ ավելի քան 100 երեխա է մասնակցել այս մրցույթին:

Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ լավագույն շարադրության համար մրցանակ ստացավ Վարսենիկ Պողոսյանը, իսկ լավագույն նկարի համար՝ Ֆաթիմա Մահմադին: 

Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 36-րդ տարեդարձին նվիրված աշակերտական նկարչական ցուցահանդես: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]