Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոսկվայում հրդեհի հետևանքով փլուզվել է գիտական գրադարանի արտաքին պատի մի մասը

Մոսկվայում հրդեհի հետևանքով փլուզվել է գիտական գրադարանի արտաքին պատի 
մի մասը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական գիտությունների գծով գիտական տեղեկատվության ինստիտուտի գրադարանի արտաքին պատի մի մասը հրդեհի հետևանքով փլուզվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Տեղի է ունեցել արտաքին պատի և տանիքի մոտ հազար քմ ընդհանուր տարածքով փլուզում»,-գրված է հաղորդագրության մեջ: Հրշեջ-փրկարարների տվյալներով` հրդեհի մարմանը ներգրավված են 217 հրշեջ և 62 հրշեջ ավտոմեքենաներ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Երեք հարկանի շենքի վերջին հարկի հրդեհի մասին տեղեկություններն ստացվել են ուրբաթ երեկոյան: Ըստ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալների`հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2 հազար քմ:

«ՀԳԳՏ»-ն Ռուսաստանի սոցիալական և հումանիտար գիտությունների ոլորտում խոշորագույն գիտահետազոտական կենտրոններից մեկն է: Նրա գրադարանի հավաքածուն բաղկացած է 14.2 միլիոն աշխատություններից. հնագույն, ժամանակակից Արևելյան Եվրոպայի և ռուսերեն, այդ թվում` XVI - XX դդ. հազվագյուտ հրատարակություններ: Գրադարանն ունի առավել ամբողջական, իսկ որոշ դեպքերում, Ռուսաստանում միակ Ազգերի լիգայի, ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իր փաստաթղթերի հավաքածուն, ԱՄՆ-ի (1789), Անգլիայի (1803) և Իտալիայի (սկսած 1897 թ.) խորհրդարանական հաշվետվություններ և սլավոնական լեզուներով Ռուսաստանում ամենախոշոր  հավաքածուներից մեկը ևս:

Գրադարանը հիմնադրվել է 1918 թվականին և ունի դաշնային կարգավիճակ: Գրադարանի աշխատակազմը 330 մարդ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]