Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«ՄաքԴոնալդսը» Ռուսաաստանում 6 միլիարդ ռուբլու ներդրում կանի

«ՄաքԴոնալդսը» Ռուսաաստանում 6 միլիարդ ռուբլու ներդրում կանի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՄաքԴոնալդս» ընկերությունը պլանավորում է ընթացիկ տարում 6 միլիարդ ռուբլու ներդրում կատարել Ռուսաստանում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ RiaNovosti-ից, դա այնքան է, որքան ընկերությունը ներդրել էր 2014-ին:

«Այս տարի ևս մեր ներդրումային ծախսերը պահպանվել են նույն մակարդակում, ինչպես անցյալ տարի: Մենք պատրաստվում ենք գումարի մեծ մասը ծախսել նոր խանութներ բացելու, ինչպես նաև հների նորացման վրա»,- հայտնել է Ռուսաստանում և Կենտրոնական Եվրոպայում «ՄաքԴոնալդս» ընկերության նախագահը:

Նա նաև ասել է, որ վատատես չի` հաշվի առնելով ռուսական տնտեսության ներկա իրավիճակը: «Արտադրության ծավալները պակասեցնելու ոչ ցանկություն, ոչ էլ ծրագրեր ունենք»,-ասել է նա:

«ՄաքԴոնալդսը» Ռուսատանում ունի աշխարհում ամենախոշոր ցանցերից մեկը` 75 շրջաններում կան արագ սննդի մոտ 450 կետեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]