Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վազգեն Սաֆարյանը ՓՆՁ-ների խնդիրների լուծման տարբերակ է առաջարկում

Վազգեն Սաֆարյանը ՓՆՁ-ների խնդիրների լուծման տարբերակ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկեց փոքր և միջին ձեռնարկատերերի առջև ծառացած խնդիրների լուծման իր տեսլականը: «Փոքր և միջին ձեռնարկատերերին պետք է տալ ընտրություն կատարելու ազատություն: Իմ կարծիքով` այն ՓՄՁ-երը, որոնք կկարողանան ներկայացնել հստակ փաստաթղթաշրջանառություն, կարող են մուծել  շրջանառության հարկի  1 տոկոսը, իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող դա կատարել, կարող են մուծել հին տարբերակով` 3,5 տոկոս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հունվարի 31-ին կայացած հանդիպմանն ասաց նա:

Սաֆարյանը հավելեց նաև, որ, բացի վերը նշված տարբերակից, կարելի է ՓՄՁ-երի հետ կապված հարցը լուծել հաստատագրված վճարի մեխանիզմի ներդրմամբ: «Հիմք ընդունելով ՓՄՁ-ներից կատարված հարկային մուտքերը, որոնք տարեկան կազմում են մոտ 20-22 մլրդ դրամ` կարելի է բաշխել դրանք գործող առևտրային տաղավարների քառակուսի մետրի հաշվարկով և ստանալ վերը նշված գումարները` ՓՄՁ-երին զերծ պահելով հարկային աշխատակիցների ստուգումներից և ավելորդ փաստաթղթաշրջանառությունից»,-պարզաբանեց նա և հավելեց, որ կառավարությունը ներկա պահին չի կարող ապահովել բավականաչափ աշխատատեղեր, այդ պատճառով պետք է թողնել մոտ 70 հազար ՓՄՁ-ներին հանգիստ պայմաններում աշխատել և գոնե կարողանան ապահովել իրենց նվազագույն պահանջմունքները:

2015 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ են մտնելու «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքիփոփոխությունները, որոնց համաձայն առաջարկվում է փոքր և միջին բիզնեսին ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, սակայն տնտեսավարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Առևտրականները հայտարարել են, որ ցանկանում են գործունեություն ծավալել նախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար, և իրենց պահանջն է կասեցնել նոր օրենքի կիրառումը: Նրանց խոսքով՝ փոքր և միջին բիզնեսը չի կարող այդպես աշխատել, քանի որ չունի մեծ եկամուտներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]