Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թբիլիսիում Սուրբ Սարգսի հիշատակության տոնը սկսվեց քայլերթով

Թբիլիսիում Սուրբ Սարգսի հիշատակության տոնը սկսվեց քայլերթով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրահայոց թեմում մեծ ոգևորությամբ և սիրով են նշել Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը: Հավատարիմ մնալով ավանդույթի ուժ ստացած քայլերթին, թբիլիսահայ երիտասարդությունը հավաքվել է Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում: Ուխտավորների թափորը հոգևոր հայրերի ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, ուղղվել է դեպի Խարփուխ թաղամասում գտնվող հինավուրց Սուրբ Սարգիս մատուռը: Ուխտավորների բազմամարդ թափորը, որին միացել են տարբեր տարիքի հավատացյալներ, մատուռի ավերակների մոտ աղոթք են արել, մոմեր են վառել և իրենց ուխտը կատարելուց հետո, շարականների երգեցողությամբ քայլերթով հասել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի ու միացել հարյուրավոր հավատացյալներին: Բազմամարդ եկեղեցում տեղի է ունեցել  նախատոնակ երեկոյան ժամերգություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վիրահայոց թեմի մամլո դիվանից, Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը հավատացյալներին ուղղված քարոզի խոսքում խոսել է օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների քրիստոնեության համար նահատակության մասին: Հոգևոր հայրը՝ Սուրբ Սարգիս բարեխոսի օրհնությամբ երիտասարդությանը մաղթել է երջանկություն, հավատացյալներին առողջություն, Վրաստան, Հայաստան և Արցախ աշխարհներին խաղաղություն և բարգավաճում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Երեկոյան ժամերգության է կատարվել երիտասարդների օրհնության կարգ: Սուրբ Սարգիսը նաև Սիրո բարեխոսն է: Հավատարիմ մնալով ժողովրդական ավանդույթին, նախատոնակի արարողության վերջում երիտասարդները ստացել են աղի բլիթներ, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Վիրահայոց թեմը իր շնորհակալությունն է հայտնել  Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության ծառայությանը՝ Թբիլիսիում Վիրահայ հավատացյալների թափորի քայլերթին ուղեկցելու և երթևեկային ճանապարհով խաղաղ ընթացքը ապահովելու համար:

Հունվարի 31-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի է ունեցել տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում հավուր պատշաճի նշվել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության տոնը և մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]