Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միչիգանի համալսարանի պատմաբանը Հայոց ցեղասպանության մասին գիրք է գրել

Միչիգանի համալսարանի պատմաբանը Հայոց ցեղասպանության մասին գիրք է 
գրել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միչիգանի համալսարանի պատմաբան Ռոնալդ Սանին հրատարակել է գիրք Հայոց ցեղասպանության մասին` վերնագրելով այն այսպես «Նրանք ոչ մի տեղ չէին կարող ապրել, բացի անապատից. Հայոց ցեղասպանության պատմությունը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Harvard Magazine-ը, օրերս անցկացրած սեմինարի ժամանակ պատմաբանը ներկաներին պատմել է, որ Առաջին աշխարհամարտից առաջ Օսմանյան կայսրության արևելյան հատվածում բնակվում էին շուրջ 2-2.5 միլիոն հայեր, որոնց 90 տոկոսը ոչնչացվեց: Սանին նշել է, որ նրանց մեծ մասը մի քանի ամսվա ընթացքում սպանվեց, աքսորվեց սիրիական անապատներ, որտեղ սովամահ եղավ կամ բռնի կրոնափոխվեց:

«Որևէ եզրույթ, որը կբնորոշեր կատարվածը, դեռևս չէր ստեղծվել: Այդ ժամանակ նրանք, ովքեր ցանկացան կատարվածն ինչ-որ բառով մեկնաբանել, այդ բառը վերցրեցին Աստվածաշնչից և անվանեցին «Հոլոքոստ»: Իմ պապերն էլ զոհերի թվում էին»,- նշել է պատմաբանը: Նա անդրադարձել է նաև Ցեղասպանության վերաբերյալ թուրքական և հայկական հասարակություններում առկա վերաբերմունքին:

Միչիգանի համալսարանի պատմաբանի հեղինակած գիրքը լույս կտեսնի մարտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]