Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանը մտադիր չէ դադարեցնել առևտրային կապերը Ռուսաստանի հետ. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը մտադիր չէ դադարեցնել առևտրային կապերը Ռուսաստանի հետ. 
Վրաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանը չի դադարեցրել և չի պատրաստվում դադարեցնել  առևտրային և տնտեսական կապերը Ռուսաստանի հետ: Այս մասին ԱՄՆ կատարած այցելության ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին: «Այն, որ 2014 թվականի աշնանից հետո չեն եղել հանդիպումներ «Աբաշիձե-Կարասին»  ֆորմատով, չի նշանակում, որ Վրաստանը դադարեցրել է կամ կդադարեցնի առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ հարաբերությունները չեն դադարեցվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է նա:

Թամար Բերուչաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը չի հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից`  «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով,  որը հաջողությամբ աշխատում է ավելի քան 2 տարի և ունի հստակ արդյունքներ:

Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն, համաձայն որի` ԱՄՆ-ում գտնվող Թամար Բերուչաշվիլին  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում է Ռուսաստանի հետ երկխոսությունը առևտրային հարցերով, քանի որ այն իմաստ չունի: «Ռուսաստանը կարող է ամեն պահի վերագործարկել էմբարգոյի մասին որոշումը»,- նրա խոսքերն էին փոխանցել վրացական ԶԼՄ-ները:

Իսկ հունվարի 30-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան ընդգծել էր, որ Վրաստանի կառավարությունը մեկը մյուսից տարանջատում է  քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները ՌԴ-ի հետ, ինչի մասին բազմիցս հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին»,- ասել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը:

Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳՆ փոխնախարար  Գրիգորի Կարասինի  հանդիպումներն առաջին պաշտոնական երկխոսությունն էր ՌԴ-ի և Վրաստանի միջև` 2008 թվականից հետո: Նրանց առաջին  հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերին, իսկ 2013-2014թթ. անցկացվել է 7 հանդիպում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]