1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սերենա Ուիլիամսը` Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն

Սերենա Ուիլիամսը` Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց անհատական խաղում չեմպիոն դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Սերենա Ուիլիամսը: Կանանց եզրափակիչում մրցում էին աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ Սերենա Ուիլիամսը և Մարիա Շարապովան: Ամերիկուհուն հաջողվեց առավելության հասնել երկու սեթերում էլ: Ուիլիամսն առաջին սեթը հաղթեց 6-3, իսկ երկրորդը` 7-6: Ամբողջ խաղը ձգվեց մոտ 2 ժամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուիլիամսը «կանաչ մայրցամաքի» առաջնությունում հաղթել է 6 անգամ (2003, 2005, 2007, 2009, 2010, 2015): Աշխարհի առաջին ռակետը հաղթել է «Մեծ սաղավարտ»-ի բոլոր չորս մրցաշարերում` Ֆրանսիայի բաց առաջնությունում (2002, 2013), «Ուիմբլդոն»-ում (2002, 2003, 2009, 2010, 2012) և ԱՄՆ բաց առաջնությունում (1999, 2002, 2008, 2012, 2013, 2014): Վիլիամսը նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]