Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը որոնում է Երևանում 68-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդին

Ոստիկանությունը որոնում է Երևանում 68-ամյա կնոջը վրաերթի ենթարկած 
վարորդին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում եւ Կապանում նույն օրը` հունվարի 30-ին, վրաերթի ենթարկելու դեպքեր են արձանագրվել. ոստիկանները մի դեպքում հայտնաբերել, մյուսում` որոնում են վրաերթի ենթարկողին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հունվարի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզպետարանի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Տուժողը հիվանդանոց չի տեղափոխվել, դեպքի մասին ոստիկանություն չի հայտնվել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Յուրիկ Բ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Կապանի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել տուն:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Յուրիկ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Հունվարի 30-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Աղավնի Ա.-ին և դիմել փախուստի: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]