Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վաղաժամկետ դադարեցվել են Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի լիազորությունները

Վաղաժամկետ դադարեցվել են Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի 
լիազորությունները

ԵՐԵՎԱՆ,  31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` վաղաժամկետ դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանի լիազորությունները: Ինչպես հարղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագիրը, դրանում ասվում է.  

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետը` ո ր ո շ ու մ ե մ. 

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ լիազորությունները:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 2-ից»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]