Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս- պատրիարքին

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-
պատրիարքին

ºՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունուն:

Կողմերն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ընդունած համահայկական հռչակագրի դրույթներին և դրանց պատմական նշանակությանը: Կարևորվել է հատկապես այն փաստը, որ հռչակագիրը Ծիծեռնաբերդի հուշակոթողի մոտ ընթերցեց անձամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որով ավելի շեշտվեց փաստաթղթի համազգային արժեքը:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-պատրիարքն իր գոհունակությունն է հայտնել Սփյուռքի նախարարության հայապահպան գործունեության համար և, մասնավորապես, շեշտել Սփյուռքում հայ ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կարևորությունը: Պատրիարքը կարևորել է հատկապես Սփյուռքում կրթօջախների գոյությունն ու գործունեությունը` նշելով, որ առանց հայոց լեզվի և դպրոցի անհնար է պահպանել հայկականությունը օտար միջավայրում:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել  պատվարժան հյուրին այցելության  և սերտ համագործակցության համար,  բարձր գնահատել Հայոց Կաթողիկե Եկեղեցու արդյունավետ գործունեությունը հայ մշակույթի պահպանման ու զարգացման գործում, նշել, որ կաթոլիկ հոգևորականներն ամենուրեք իրենց խոսքով ու գործով հայկական  շունչ ու ոգի են փոխանցում սփյուռքահայերին: Նախարարը  նշել է, որ պատրիարքարանը կարող է օժանդակել՝ ընդլայնելու նախարարության հայրենաճանաչությանը, մայրենիի ու ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերին` սփյուռքահայ երիտասարդների առավել ակտիվ մասնակցությունն ընդլայնելու գործում:

Կողմերն անդրադարձել են 2015թ. Զմմառի վանքում կայանալիք գիտաժողովին, որտեղ ներկայացվելու են հետազոտություններ Վատիկանում, Միջին Արևելքի երկրների, ամերիկյան աշխարհամասի երկրների արխիվներում պահպանված և Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութերի վերաբերյալ: Քննարկվել են գիտաժողովի կազմակերպման հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում  Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագ մատուցելուն առնչվող հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]