Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գեղարքունիքում կշարունակվի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը»

Գեղարքունիքում կշարունակվի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների 
կառավարման եւ մրցունակության ծրագիրը»

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի համայնքներում կշարունակվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը», որի արդյունքում նախորդ տարիների ընթացքում երկու տասնյակից ավել համայնքներում ջրարբիացվել են հազարավոր հեկտարներով արոտներ, գյուղացիական կոոպերատիվներն ապահովվել են նորագույն գյուղատնտեսական տեխնիկայով ու մեխանիզմներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, մարզում սույն ծրագրի հետագա ներդրման եւ անելիքները հստակեցնելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության  «Ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանին: Հանդիպման ընթացքում գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտի  զարգացման նպատակով   Համաշխարհային բանկը  շարունակում է   դրամաշնորհային  ծրագրեր իրականացնել համայնքներում:

  Ըստ տեղեկացման` ծրագրի առաջին բաղադրիչով մարզի գյուղացիական տնտեսությունները կարող են հանդես գալ նախաձեռնություններով, եւ  հեռանկարային ու արտահանման ներուժ   ունեցող ծրագրերը  կմասնակցեն բանկի կողմից սահմանված 8-50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային մրցույթներին: Ծրագրի 2-րդ բաղադրիչը նախատեսում է հեռագնա արոտների ջրարբիացում` 5 տոկոս համաֆինանսավորման սկզբունքով,  եւ գյուղմեքենաների եւ մեխանիզմների տրամադրում` 20 տոկոս համաֆինանսավորմամբ: 

Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց  ծրագրերի ընտրության հարցում ուշադրությունը կենտրոնացնել  վերամշակող ձեռնարկությունների հիմնման եւ  սպանդանոցների կառուցման վրա, ինչը բխում է  մարզի գյուղացիական տնտեսությունների  կողմից ներկայացված  առաջարկներից:  

Մարզի ղեկավարն առաջարկեց նաեւ   մեկշաբաթյա ժամկետում  անցկացնել  համայնքային ժողովներ  եւ դրանց արդյունքում պահանջվող  չափորոշիչներին համապատասխան առաջարկությունները եւ ընտրված համայնքների ցանկը ներկայացնել ՀՀ գյուղնախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ»:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]