Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրում տեղի ունեցավ «Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումների հետևանքերը Հայաստանի համար» թեմայով քննարկում

Գյումրում տեղի ունեցավ «Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության 
խստացումների հետևանքերը Հայաստանի համար» թեմայով քննարկում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մեկնող միգրանտներից շատերը տեղյակ չեն Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության շատ դրույթների մասին: Այս փաստը կարևորվեց  հունվարի 30-ին «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ Գյումրում հրավիրված «Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումների հետևանքերը Հայաստանի համար» թեմայով քննարկմանը: Քննարկան ընթացքում բանախոսները անդրադարձան ՌԴ միգրացիոն նոր օրենքներին և  աշխատանքային միգրանտներին հուզող մի շարք խնդիրներին:

Գյումրին պատահական չէր ընտրված. ինչպես Գյումրիում, այնպես էլ ողջ Շիրակի մարզում շատ են աշխատանքային միգրանտները: «ՌԴ-ն միգրացիայի վերաբերյալ մինչ օրս հստակ ձևակերպած վերաբերմունք կամ մոտեցում  դեռ չունի: Սա անընդհատ փոփոխվող գործընթաց է, որը շատ դժվար է հասկանալ»,- իր խոսքում նշեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը:  Չնայած փոփոխություններին՝ աշխատանքային արտոնագրի փոխարեն աշխատանքային պայմանագրի կնքման, և  միգրացիոն օրենսդրական դաշտում բացեր դեռ շատ կան: Այս պահին բաց է մնում նաև հայ միգրանտի՝ ՌԴ մուտքի արգելքի վերաբերյալ հստակեցումը, որի մասին լիրաժեք պատասխան քաղաքացին չի ստանում: Շատ դեպքերում միգրանտը, իրեն չգտնելով ՌԴ միգրացիոն ծառայության կողմից արգելք ունեցող քաղաքացիների ցուցակում, որոշում է մեկնել ՌԴ, բայց արգելքի մասին տեղեկանում է սահմանին, կամ օդանավակայանում:

Ընդհանուր առմամբ, ինչպես քննարկման ժամանակ նշեցին բանախոսները, հայ միգրանտներին տրվող նոր  արտոնությունն էական փոփոխություն չի բերելու. Ռուսաստանի  գործատուն շահարգգռված չէ միգրանտին վերցնելու աշխատանքի օրինական պայմանագրով: Բացի այդ, գործատուն միգրանտի հետ  պայմանգիր կնքում է առավելագույնը 1 տարի ժամկետով, իսկ ժամկետը լրանալուց հետո միգրանտին 15 օր ժամանակ է մնում՝ նոր պայմանգիր կնքելու, կամ արդեն երկրից հեռանալու: Վերջին և արդեն պարտադրված փոփոխություն է նաև սահմանը հատելու պահին միգրանտի շարժի և ֆինանսական միջոցների մասին փաստաթղթի լրացումը:  Այս փաստաթղթի օրինակներն արդեն տեղադրված են համապատասխան կայքերում: «Հակառակ, կամ գրված ճանապարհից շեղվելու դեպքում, միգրանտը կարող է կրկին  արգելանք ստանալ»,- իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետարանի  հասարակական կազմակերպությունների հետ կապի պատասխանատու Մկրտիչ Ճարտարյանը: Հայ միգրանտը չունի նաև իր արգելքը բողոքարկելու հնարավորություն: «Մարդկանց մերժում են, չեն տալիս մուտքի արտոնագիր. այս դեպքում ու՞ր է դիմելու և ո՞ր մարմնին է բողոքարկելու քաղաքացին: ՌԴ միգրացոն կազմակերպության մերժումը բողոքարկելու համար մենք չենք կարող դիմել մեր վարչական դատարան»,- նշեց փաստաբան Թամար Յայլոյանը:

Արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցող միգրանտը «ՀՀ Զբաղվածության մասին օրենք»-ով, Հայաստանում կարող է ստանալ «անմրցունակ անձ»-ի կարգավիճակ՝  օգտվելով պետական ծրագրերից, որը պետական աջակցության տրամադրումն է  աշխատանք գտնելու նպատակով: Քննարկման ընթացքում,  ժողովրդագրագետ  Ռուբեն Եգանյանը, այնուամենայնիվ,  խորհուրդ տվեց միգրանտներին այս տարի՝ նվազագույն  հնարավորության իսկ դեպքում խուսափել ՌԴ մեկնելուց՝ ոչ միայն Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումների, այլ նաև ՌԴ տնտեսական իրավիճակից ելնելով:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]