Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սուրբ Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդես է բացվել գեղագիտության կենտրոնում

«Սուրբ Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդես է բացվել 
գեղագիտության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում հունվարի 30-ին բացվել է «Սուրբ Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, ցուցահանդեսի հանդիսավոր բացումը կատարել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:

Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, ուսուցիչներին ու երեխաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասել է. «Այսօր մենք գտնվում ենք հեքիաթային մի աշխարհում: Այս երեխաների աչքերով մենք նորովի վերարթնացնում ենք Սուրբ Սարգսի կերպարը մեր մեջ: Իրենց հասակում մեզ հեռացրել էին Սուրբ Սարգսից: Մեզ թելադրված հերոսներ էին մեր մտապատկերում ուրվագծվում: Բայց Սուրբ Սարգիսը դարերի միջից վերհառնեց, և մեզ հետ միասին այսօր երիտասարդների սիրո արագահաս  բարեխոսը իր տոնակատարումն ունեցավ այս փոքրիկ իշխանիկների հոգիների մեջ: Նրանց աչքերով մենք տեսնում ենք վերարթնացած սիրո արագահաս բարեխոսի պատկերները իրենց կտավների վրա: Պետք է լսել այս երեխաներին. նրանք հետաքրքիր փիլիսոփայության մեջ են ապրում, ապշելու ընկալում ունեն իրենց շրջակա աշխարհի ու երևույթների հանդեպ: Ափսոսում եմ, որ քիչ առաջ նրանց մեկնաբանությունները, իրենց նկարների բացատրությունները միայն ինձ մոտ մնացին: Փոքրիկ Մարտիրոսին հաճախ կտեսնենք իրենց հասակակիցների գործերի մեջ: 1700 տարուց ավել է անցել, բայց Սուրբ Մարտիրոսին չենք մոռանում: Թող Սուրբ Մարտիրոսը լինի ձեզ համար բարեխոս, որպեսզի կատարվեն ձեր երազանքները»:

Կենտրոնի սաների անսովոր ու գեղեցիկ աշխատանքները, որոնք նվիրված են տոնին, արդեն չորրորդ տարին ներկայացվում են հանրությանը:

Շաբաթներ շարունակ 6-15 տարեկան պատանիներն, աշխատելով իրենց ուսուցիչների հետ, ստեղծել են իսկական գլուխգործոցներ: Նրանք հանդիպել են տեր Նավասարդ Սրբազանի, թեմի քահանաների հետ, լսել սրբի մասին պատմություններ, սիրո ու նվիրումի մասին զրույցներ, որպեսզի կարողանան իրենց աշխատանքներում լավագույնս ներկայացնել ազգային կերպարներ:

Ամեն տարի Արարատյան Հայրապետական թեմը մասնակիցներին նվեր է պարգևում՝ ստեղծագործական այս աշխատանքների կատալոգ տպագրելով: Այս տարի կատալոգից բացի, թեմը նվեր է տրամադրել նաև համակարգիչ, որով կենտրոնի սաները կկարողանան ձևավորել ոչ միայն այս տարվա կատալոգը, այլ նաև շատ ուրիշ աշխատանքների ժողովածուներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]