Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտերկրում բնակվողները «Սկայպ»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանությանը

Արտերկրում բնակվողները «Սկայպ»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել 
ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրի հայրենակիցները փետրվարի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը «Սկայպ»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացիները տեղեկատվություն կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության «Սկայպ»-ի հասցեն է՝ Armenian Police: Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]