Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արծվանիստ-Կարճաղբյուր ավտոճանապարհին մահվան ելքով պատահար է գրանցվել

Արծվանիստ-Կարճաղբյուր ավտոճանապարհին մահվան ելքով պատահար է 
գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 30-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ-Կարճաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 14-րդ կմ-ում` Արծվանիստ գյուղի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի 05 ТТ 105 պ/հ ավտոմքենան (վարորդ` Կ. Փ., ծնվ.1977թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել (մոտ 2մ), ինչից ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ավտոմեքենայի ուղևորներ Ի. Ա.-ին (ծնվ.1977թ.), Ա. Փ.-ին (ծնվ. 1998թ.), Ա. Փ.-ին (ծնվ. 2003թ.) և Ց. Ա.-ի (ծնվ.1950թ.), ովքեր տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]