Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԼԳ երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարները քննարկել են նոր համագործակցության հնարավորությունները

ԱԼԳ երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարները քննարկել 
են նոր համագործակցության հնարավորությունները

ՌԻԳԱ , 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայում կայացել է ԵՄ եւ Արևելյան գործընկերության երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարների երկրորդ համատեղ հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջոցառման պաշտոնական կայքը, նախարարները քննարկել են արդարադատության եւ  իրավապահ մարմինների համակարգում գրանցված առաջընթացը:  

Միջոցառմանը Լատվիայի արդարադատության նախարար Դզինտար Ռասնակսը  շեշտել է, որ առավել քան երբեէ շատ կարեւոր է այս միասնությունը:

«Պետք է ապավինել միմյանց եւ քննարկել փոխադարձ աջակցության հարցը: Մենք անվտանգության առումով ճգնաժամ ենք ապրում Ուկրաինայում, որն իր հերթին անդրադառնում է նաեւ ԵՄ անվտանգությանը: Հետեւաբար, մեր սերտ համագործակցությունը, անկեղծ երկխոսությունն ու վստահությունը շատ կարեւոր է»,- ասել է նա:

«Ես կցանկանայի ընդգծել մեր համատեղ համագործակցության շարունակման կարեւորությունը ինստիտուցիոնալ ներուժի, իրավապահ մարմինների ոլորտում փորձի եւ տեղեկատվության փոխանակման, նոր կադրերի պատրաստման ուղով: Այս համագործակցությունը պետք է շարունակի երկկողմ եւ բազմակող համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում»,- ասել է Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիչարդ Կոզլովսկիսը:

Հանդիպմանը, ԱլԳ երկրների նախարարներն ու ԵՄ գործընկերները քննարկել են  համագործկացությունն` ուղղված իրավապահ համակարգի զարգացմանը, դատական համակարգի եւ դատախազության ոլորտում անկախության եւ թափանցիկության աջակցմանը: Նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել առավել սերտ համագործակցությանը` նպատակ ունենալով արդյունավետ մեթոդներով պայքարել կոռուպցիայի դեմ, ապահովել բարեփոխումներ եւ ամրապնդել դատական մարմիների եւ դատախազության անկախությունը: Նախագահությունն ու Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարություն են հրապարակել Արեւելյան գործընկեր երկրների միջեւ արդարադատության եւ ներքին գործերի ոլորտում համագործակցության առնչությամբ:

Նախագահությունը մտադիր է գնահատել քննարկումների արդյունքները մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am