Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

Քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 30-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի շենքերից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին մոտեցել է պատուհանին և փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս. Թ.-ն (ծնվ. 1989թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում (հաշվառված է հոգեբուժական կլինիկայում) փորձել է 6-րդ հարկի պատուհանից ցած նետվել, ինչը կանխվել է տեղի ուժերով:

Մինչ շտապօգնության հոգեբուժական բրիգադի ժամանելը` Ս. Թ.-ն գտնվել է ոստիկանների և փրկարարների հսկողության ներքո, այնուհետև տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]