Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությանը նվիրված հաղորդում Նորվեգիայի հանրային հեռուստաալիքով (NRK)

Հայոց ցեղասպանությանը նվիրված հաղորդում Նորվեգիայի հանրային 
հեռուստաալիքով (NRK)

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը Հայոց ցեղասպանության թեմայով գրված իր «Ավազե ամրոցը Հալեպում» գրքի նորվեգերեն թարգմանության կապակցությամբ հունվարի 28-ին Նորվեգիայում այցելեց հայ ժողովրդի բարեկամ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհուուն` Մարիտ Գրևին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նույն օրը Նորվեգիայի հանրային հեռուստաալիքը (NKR) իր նորությունների ժամին տեսանյութ հեռարձակեց Քրիս Բոհջալյանի և Մարիտ Գրևի հանդիպման մասին, որում խոսվում էր նաև Հայոց ցեղասպանության մասին: Ցուցադրվեց «Նանսենյան անձնագիրը» և նշվեց, որ հաղորդումը երկու թոռների հանդիպման մասին է, որոնց միջև կապը հաստատվել է դեռևս 100 տարի առաջ` 1915թ. պատմական իրադարձությունների ժամանակ: Հաղորդման մեջ ասվում  է, որ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցը Հալեպում» գիրքն իր տատի և պապի մասին է, որոնք Հայոց ցեղասպանությունը վերապրածներից են եղել` շնորհիվ Ֆրիտյոֆ Նանսենի, և գրողի համար շատ կարևոր իրադարձություն է Նանսենի ընտանիքի հետ հանդիպումը: «Այսօր բոլոր  հայերը  ժառանգներն են ողջ մնացածների: Այնպես որ մենք բոլորս, ովքեր նոր կյանք են ստեղծել Նորվեգիայում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, պետք է շնորհակալ լինենք Ֆրիտյոֆ Նանսենին և «Նանսենյան անձնագրերին», - ասում է Քրիս Բոհջալյանը հաղորդման մեջ: Նշվում է նաև, որ Բոհջալյանը բազմաթիվ գրքեր է գրել իր պապերի երկրի մասին, բայց «Ավազե ամրոցը Հալեպում» գիրքը շատ ավելի կարևոր  է եղել իր համար:

Այնուհետև խոսում է Մարիտ Գրևը` նշելով, որ նա եղել է Հայաստանում և տեսել է, թե ինչ նշանակություն ունի Նանսենը հայերի համար: Նա քարտեզի վրա ցույց է տալիս այն վայրերը, որտեղ սպանվել են հայերը, որից հետո հաղորդավարը նշում է, որ Օսմանյան կայսրությունում շուրջ մեկ միլիոն հայեր են սպանվել: Հաղորման մեջ խոսում է նաև Նանսենի ծոռը` Աննե Գրևը, նշելով, որ հայերը միշտ հիշում են Ֆրիտյոֆ Նանսեին և ամեն տարի ապրիլ ամսին այցելում են նրա գերեզմանին` խոնարվելով  նրա հիշատակին:

Հայոց ցեղասպանությանն անդրադարձած տեսանյութն ավարտվում է Քրիս Բոհջալյանի այս խոսքերով. «Բոլոր ցեղասպանությունների վերջին մասը ժխտումն է: Իսկ Արմենի և Էլիզաբեթի պատմությունը, հույս ունեմ, մեզ կկարողանա հասկացնել, որ մարդկությունը չպետք է այլևս թույլ տա նման հրեշավոր չարիքի կրկնություն»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]