Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վլադիմիր Գասպարյանը գործնական պարապմունք է անցկացրել

Վլադիմիր Գասպարյանը գործնական պարապմունք է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 30-ին անցկացրել է գործնական պարապմունքների 2015 թվականի պլանով նախատեսված առաջին հանդիպումը տարածքային բաժինների պետերի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անդրադառնալով նման պարապմունքների միջոցով ստորաբաժանումների ղեկավարի մասնագիտական պատրաստականությունը կատարելագործելու մարտավարությանն ու նպատակին՝ ոստիկանության պետը կարևորել է մասնագիտական պարապմունքների պատշաճ անցկացումը տեղերում:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ ոստիկանության բաժինների այն պետերը, որոնք տեսական պատրաստվածությունը լրջորեն ու պատշաճ չեն դիտարկում իրենց ծառայողական պարտականությունները լիարժեք կատարելու համատեքստում, ստուգարքային հանձնաժողովի բացասական գնահատման դեպքում կարժանանան ոստիկանության ղեկավարության ամենախիստ վերաբերմունքին, ընդհուպ մինչեւ համապատասխան տույժեր ու ազատում զբաղեցրած պաշտոնից:

Այնուհետեւ ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը եւ իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը ներկայացրել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի շրջանակներում ոստիկանության ծառայողի գործողությունների կարգն ու առանձնահատկությունները: 

Գործնական պարապմունքի թեմայի քննարկման արդյունքում տրվել են համապատասխան մեկնաբանություններ ու հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]