Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վիլեն Գաբրիելյանի և Նարեկ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝

Վիլեն  Գաբրիելյանի  և Նարեկ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված բռնարարքի 
դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն  Գաբրիելյանին  և Նարեկ Մարտիրոսյանին մարմնական վնաս պատճառելու եւ ծեծելու դեպքի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն առ այն, որ 2015թ. հունվարի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կողբացի 29 հասցեի մոտ անհայտ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածներ հասցնելով, ծեծել են Վիլեն Գաբրիելյանին և Նարեկ Մարտիրոսյանին։

Հասցված հարվածների հետևանքով  Վ.Գաբրիելյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է  թեթև վնաս՝ փակ գանգուղեղային վնասվածքի, զույգ ակնակապճային և քթի շրջանների փափուկ հյուսվածքների, ձախից՝ ենթաշաղկապենային արյունազեղումների, աջ ճակատային շրջանի քերծվածքի, աջ և ձախ գագաթային, ձախ քունքագագաթային և ձախ ստորին կոպի շրջանների սալջարդ վերքերի ձևով:

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am